Թրամփը Հունգարիայի վարչապետին անվանել է «Թուրքիայի մեծ առաջնորդ»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին անվանել է «Թուրքիայի մեծ առաջնորդ», տեղեկացրել է Politico-ն։

«Կա այսպիսի մարդ՝ Վիկտոր Օրբան, որևէ մեկը լսե՞լ է նրա մասին։ Նա, հավանաբար, աշխարհում ամենաուժեղ առաջնորդներից մեկն է։ Նա Թուրքիայի առաջնորդն է»,- ասել է նա Նյու Հեմփշիրում, ընտրարշավի հանրահավաքում ունեցած ելույթում։

Թրամփն ավելացրել է, որ Օրբանը «ճակատ» ունի Ռուսաստանի հետ։ Մինչդեռ ոչ Թուրքիան, ոչ Հունգարիան սահմաններ չունեն Ռուսաստանի հետ։