«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (լուսանկարներ)

«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին։ Այս մասին հայտնել և լուսանկարներ է հրապարակել ակցիայի վայրից։

Նշենք, որ Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ին նախատեսված է հանրահավաք։

Մինչև այդ այսօր վաղ առավոտից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը քայլերթ է արել մայրաքաղաքում, այցելել է մի շարք բուհեր, միացել են բազմաթիվ ուսանողներ, իրենց աջակցությունը հայտնել Բագրատ Սրբազանին։