Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան

Բացարձակ ապատեղեկատվություն է այն, որ Երևանի բժշկական համալսարանի ուսանողները դեկանատից սպառնալիքներ են ստանում, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով չմասնակցեն համընդհանուր դասադուլին։ «Փաստինֆոյի» հետ զրույցում պնդեց համալսարանի ներկայացուցիչ Շուշան Դանիելյանը։

Նա նաև ընդգծեց, որ համալսարանում դասընթացը բնականոն շարունակվում է։

«Անգամ եթե ստատիստիկ վիճակագրական բացակայությունների համեմատական անենք՝ այսօրվա բացակաների թիվը չի տարբերվում նախորդ օրերի բացականերից»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ճնշումներ չկան, բայց ուսանողները չեն միացել սրբազանի կոչին՝ Դանիելյանն ասաց, որ դա մարդու անհատական դիրքորոշման հարց է։ «Ամեն դեպքում, որևէ սահմանափակում որևէ ժամանակահատվածում չի եղել, բայց նաև բնականոն դասապրոցեսը գնում է»։