Ադրբեջանը ծրագրել էր ավելի քան 100 000 հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից. Կատրին Կոլոնա

Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 000 հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից, Սենատում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

«Անկախ նրանից, թե ինչպես է նա փորձում պատկերել իրավիճակը, այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 000 հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից: Սա հանցագործություն է, որը չի կարող անպատիժ մնալ»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։