Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը․ հայկական կողմից մասնակցում է ԱԳ փոխնախարարը

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը՝ Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի նախագահությամբ, փոխանցում է Interfax-ը։

ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի և համագործակցության ձևաչափով փոխգործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստերին ներկայացված որոշումների նախագծերը։

Հիշեցնենք՝  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: