«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն ամեն ինչ անում է՝ ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ

Հանրապետությունում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով, ինչը հնարավոր կլինի կազմակերպել էլեկտրաէներգիայի մատակարարման կամ վառելիքի առկայության պարագայում:

Այժմ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հնարավորինս ամեն ինչ անում է ստեղծված իրավիճակում կապի ծառայության որակն ապահովելու ուղղությամբ:

«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ