Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա․ Պեսկով

Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ակնկալել, որ մոտ ժամանակներս կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցով, Կրեմլի ներկայացուցիչն ասաց. «Այս մասին դեռ խոսակցություն չկա: Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել շփումները, սակայն առայժմ կոնկրետություն չկա»։