Բաքուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ նոր հանդիպում անցկացնելու պայմանավորվածության մասին

Եվլախում այսօր կայացած հանդիպման արդյունքներով Բաքվում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարել են նոր հանդիպում անցկացնելու պայմանավորվածության մասին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահի վարչակազմի հաղորդագրությունը։

Ինչպես արդեն հաղորդվել է, այսօրվա հանդիպմանը Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր պատգամավոր Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը։