Լրացուցիչ գումար հատկացվեց զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների հանգիստը ճամբարներում կազմակերպելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել  2023-ի բյուջեի մասին օրենքում եւ լրացուցիչ 4 մլն 679 հազար դրամ հատկացնել ՏԿԵ նախարարությանը՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  շահառու խմբի երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով ՀՀ ՏԿԵ նախարարությանը հատկացված 13,440.0 հազար դրամ գումար, սակայն մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից  ներկայացված հաշվետվությունների համաձայն փաստացի կատարված ծախսերը կազմում են 18,119.0 հազար դրամ:

Այս որոշմամբ առաջարկվում է չբավարարող 4,679.0 հազար դրամը վերաբաշխել` ՏԿԵՆ «1072 Ջրամատակարարաման և ջրահեռացման բարելավում» ծրագրի «31003 Եվրոպակական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների հիմնանորոգում» միջոցառումից: Նվազեցմումն իրականացվում է տնտեսումների հաշվին:

Որոշման ընդունման արդյունքում կապահովվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպումը մանկական առողջարարական հաստատություններում։