Որպես Նարեկի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ մենք էլ կարողանանք բողոքարկել

«Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Եթե մեր թանկագին դատական համակարգը, որպես Մալյանի հետ վերջերս «մտերմացած» կառույց, չգիտի նրան ինչ նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ, ապա պատրաստ եմ հուշել. վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ մենք էլ կարողանանք բողոքարկել,- գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

-ՀԳ. Հեչ պարտադիր չի, որ դատավճիռն ուղարկեք տոնական փաթեթավորմամբ։ Մալյանը տենց զիզի-բիզի բաներ չի սիրում»։