Բարձր աշխատավա՞րձ ես ուզում, առը հա․ ուսուցիչների բողոքի ակցիան Կառավարության մոտ

Ուսուցիչները այսօր՝ սեպտեմբերի 14-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով կամ թեթևացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, կամ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն:

Ուսուցիչներից մեկի խոսքով՝ ատեստավորման թեստերն այնպես են կազմված, որ ուսուցիչների 70 տոկոսից ավելին չի կարողանում հաղթահարել. «Թեստերի տակ լավ ա չէին գրել՝ բարձր աշխատավա՞րձ ես ուզում, առը հա: Ատեստավորման թեստն այնպես է կազմված, որ հանկարծ չանցնես»:

Ուսուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ուսուցչին դարձրել է փորձադաշտ. «Ատեստավորումներ, կրթական չափորոշիչներ, իրենց թվում է՝ դա բարեփոխո՞ւմ է, ուղղակի ծանրաբեռնել են ու կողմնակի, որը չի նպաստում կրթության բարելավմանը»: