Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան

ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել վարկերը բիզնեսի և տնտեսության համար, սակայն գործնական վարկերի տոկոսադրույքները շարունակում են մնալ բարձր, բանկերը գանձում անհասկանալի բարձր միջնորդավճարներն և սպասարկման վճարներ` ապահովելով գերշահույթ: Այս մասին տելեգրամի իր միկրոբլոգում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԿԲ-ի ձախողված դրամավարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք, հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը»: