AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph

Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը կարող է կողմնակի ազդեցություն առաջացնել։ Այս մասին գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Խոսքը թրոմբոզի մասին է։

Դատարանը քննարկում է 51 հոգու խմբակային հայցը՝ ընկերության պատվաստանյութն օգտագործելուց հետո հիվանդներին լուրջ վնաս պատճառելու կամ մահվան մեղադրանքով: Վնասի չափը գնահատվում է մոտ 125 մլն դոլար։

«Պատվաստանյութը կարող է բացառիկ դեպքերում առաջացնել թրոմբոց՝  թրոմբոցիտոպենիայի համախտանիշով  (TTS): Սրա պատճառներն անհայտ են»,- Telegraph մեջբերում է անում փաստաթղթերից, որոնք հայտնվել են իր մոտ։

Թերթը պարզաբանում է, որ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզը հանգեցնում է թրոմբների առաջացման և թրոմբոցիտների թվի նվազման։