Եթե այսօր մինչև ժամը 6-ը սնունդը չմտավ Արցախ, մենք դա կանենք. ազատամարտիկ

Մեր պայմանը սա է՝ մինչև 18:00, եթե չբացվի Արցախի ճանապարհը, սնունդը չմտնի Արցախ, ապա մենք այդ ճանապարհը կբացենք:

Այս մասին ասաց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը, որը այսօր պատերազմի մասնակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում:

Սարգիս Պողոսյանը հանդիպել է Կառավարության աշխատակցի հետ, նրան ներկայացրել է իրենց պայմանը և դուրս եկել:

«Հիմա սպասում եմ մինչև ժամը 6-ը, եթե սնունդը չմտավ Արցախ, մենք դա կանենք:

Մենք զենք չենք մտցնում, մենք սնունդ ենք մտցնում ու, երբ որ ուզեն դա անել, կանեն, դա խնդիր չէ ընդհանրապես»,- ասաց ազատամարտիկը, հավելելով, որ իրենք հիմա ճանապարհին ունեն մարդիկ, եթե ժամը 6-ին սնունդը տեղափոխվեց Արցախ, գոհ կլինեն, բայց էլի անելու բան ունեն: