Տարածաշրջանում ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողություն նմանատիպ պատասխան կստանա. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանում ցանկացած թշնամական գործողությունների, այդ թվում՝ նավերի զավթման դեմ, հայտնում է Mehr-ը։

«Իրանը հասել է հզորության և կարողությունների այնպիսի բարձր մակարդակի, որ կարող է արձագանքել ԱՄՆ ցանկացած գործողության և վնասի (տարածաշրջանում), ներառյալ նավերի գրավման», – ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆը:

Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրները «ճիշտ են հասկացել, որ Իրանը վերածվում է տարածաշրջանի խոշոր տերության»։

Իրանը հայտարարում է, որ Պարսից ծոցի ջրերում թաքնված ամերիկյան ռազմանավերը համարում է սպառնալիք իր անվտանգությանը և տարածաշրջանում լարվածության ու անկայունության աղբյուր: