Վլադիմիր Պուտինը 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը

Կրեմլում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Արարողության ժամանակ Պուտինը երդվեց և պաշտոնապես դարձավ Ռուսաստանի նախագահ։ Նա պաշտոնավարելու է առաջիկա վեց տարիներին՝ մինչև 2030 թվականը։

Նշենք, որ Պուտինը մարտին կայացած նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,28%-ը։

Արարողության հիմնական գործողությունը տեղի է ունենում Կրեմլի Մեծ պալատում, բայց կլինի նաև բացօթյա հատված, հրապարակում տեղի կունենա նախագահական գնդի հանդիսավոր երթը։

Հիշեցնենք, որ 2000 թվականից ի վեր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում արդեն վեցերորդ անգամ։ Նախկինում այն իրականացվել է 2000, 2004, 2008, 2012 և 2018 թթ.: