Ադրբեջանցիները հանրահավաքներ են անցկացնում ի պաշտպանություն ՀՀ իշխանությունների․ սա խայտառակություն է (տեսանյութ)

Բոլորին, ովքեր շարունակում են հավատալ այս իշխանություններին, հրավիրում եմ, որ գնան Կիրանց ու տեսնեն, թե ինչ է իրենց սպասվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երթին մասնակցող պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ես ինքս Տավուշից եմ և մեծացել եմ այդ հողի վրա։ Մեզ համար այդ հողից ու ջրից ավելի թանկ բան չկա։ Եթե սահմանը անձեռնմխելի չլինի, ադրբեջանցիները կստանան մեր հենակետերը, և թշնամին կհայտնվի ամենուրեք։ Նաև Երևանում։ Գուցե ինչ-որ մեկը Երևանում մտածում է, թե աղետն իրեն չի հասնելու։ Սխալվում է»,- ասել է Դանիելյանը։

«Չնայած այս ամենին՝ գտնվում են այնպիսիները, որոնք շարունակում են հավատալ իշխանություններին։ Ինչպե՞ս կարող եք հավատել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Ինչի՞ն եք հավատում։ Եվ եթե հավատում եք՝ եկեք Կիրանց, տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Բոլորին, ովքեր շարունակում են հավատալ, հրավիրում եմ, որ գնան Կիրանց ու տեսնեն, թե ինչ է իրենց սպասվում։

Ադրբեջանցիները հանրահավաքներ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի իխանությունների։ Դա հո խայտառակություն է, իսկ նրանք ուրախանում են։ Նրանց հաջողվել է համախմբել ադրբեջանցիներին և թուրքերին ամբողջ աշխարհում»,- նշել է Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում