Ադրբեջանի ՄԻ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի օմբուդսմենին առընթեր խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին։

«Նրա հետ կոնֆիդենցիալ զրույց է տեղի ունեցել, նրա մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են հանձնվել։

Դիտարկմանը պարզվել է, որ Բեգլարյանի իրավունքներն ապահովված են, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժահոգեբանական օգնություն, ինչն ինքը հաստատել է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի մասում, առևանգվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից։