«Վերելք»․ «Ժողովուրդը ծնկի բերեց ինտելեկտուալ ապուշներին» (տեսանյութ)

2021 թ․ հունիսի 22-ին՝ ընտրություններից հետո իշխանական մի ներկայացուցիչ ազդարարեց՝ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց ու էլի է բերելու»:

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը պնդում է, որ սա մեկ անձի կարծիք չէ, այլ իրականության անողոք և ճշմարիտ արձանագրում։ Նա հիմնավորում է, որ այդ խաթարում-երևույթն առկա է առնվազն 100 տարի և հանդիսանում է մեր դժբախտությունների գլխավոր պատճառը։ Նման խաթարում ունեցող ժողովուրդը դառնում է իր խնդիրները ընկալելուն և լուծելուն անընդունակ, ինչը կարող է հանգեցնել պետության և տեսակի վերացման։
Քաղաքագիտւթյունը նման խաթարման լուծումը չունի, միայն հրաշքը կարող է փրկել վիճակը։ Ի՞նչ կերպ կարելի է իրականացնել այդ հրաշքը։

Մանրամասները՝ տեսանյութում