Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել վարչապետի մամուլի քարտուղար

Նազելի Բաղդասարյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել վարչապետի մամուլի քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։