Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. Անահիտ Ավանեսյան

Այս պահին Արցախից անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անանհիտ Ավանեսյանը։

«Գիտեք, որ ժամանակի ընթացքում մենք այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում, բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերվի, բայց սա իհարկե լուծում չի կարող լինել։

Խստորեն դատապարտելով՝ ասում եմ, որ պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին» ու հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,-ասաց Ավանեսյանը։