Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից. 3

Սա հաղորդում է հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

 

Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, շարունակում է պետական դավաճանությամբ Ադրբեջանին հայկական բնակավայրերի, Հայաստանի տարածքների հանձնման գործընթացը: Ինչպես արդեն նշել ենք, նա պետական դավաճանության մեջ, որպես հանցակիցներ, ներքաշել է նաև հայ ոստիկանի համազգեստ հագած ենիչերիներին և Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնյաներին:

Մասնավորապես նկատի ունենք նախարարության 2024թ. ապրիլի 29- ի «Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարության  հեղինակին (հեղինակներին) և տվյալ հայտարարությունը հրապարակելու թույլտվություն կամ հանձնարարություն տված պաշտոնյային, որոնց բոլորի ինքնությունը մոտ ապագայում կպարզեն համապատասխան և անկախ իրավապահ մարմինները, երբ նրանց աշխատակազմերում այլևս քաղաքական պոռնիկներ չեն լինի:

Նախարարությունը Հայաստանի տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ ընդունելով (չընդունել պարզապես չէր կարող), որ «այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով», միաժամանակ հեղինակել ու հրապարակել է այն կեղծիքը, թե «Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին»:

Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն այլ պետությանը հանձնելու օրինակներից մեկը 2024թ. ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8- րդ հանդիպման արդյունքում կայացած ապօրինի պայմանավորվածություններով, դրանց հիման վրա ստորագրված անօրինական արձանագրությամբ, ականազերծման աշխատանքներով, սահմանասյուների տեղադրմամբ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից շուրջ 400 մետր հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից, եկեղեցուց արդեն 17- 20 մետր այն կողմ ընկած տարածքն Ադրբեջանին հանձնելու սկսված գործընթացն է:

Ընդգծում ենք, որ, համենայն դեպս, հայկական կողմի վերոնշյալ հանձնաժողովները լինելով ընդամենը խորհրդակցական մարմիններ, չունեին Հայաստանի արտգործնախարարության 2024թ. ապրիլի 19- ի մամուլի հաղորդագրության մեջ նշված պայմանավորվածությունների և դրանց արդյունքում արձանագրություն ստորագրելու լիազորություն, իսկ այն, թե դրա համար նրանց մանդատ է տրվել, հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և օրենսդրությանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7- րդ հոդվածի 16- րդ մասի համաձայն, որի հիման վրա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի 2022թ. մայիսի 23-ի N 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությաև և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, «Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին» (ընդգծումը՝ մերը):

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը նույնպես խորհրդակցական մարմին է: Վերը շարադրվածով արդեն իսկ փաստվում է, որ նշված հանձնաժողովներին ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունների և դրանց հիման վրա արձանագրություն ստորագրելու մանդատ տալը նշանակում է ապրինաբար՝ վերոնշյալ օրենքով վարչապետին տրված իրավասությունների շրջանակից դուրս գալով, տվյալ խորհրդակցական մարմինները վերածել գործադիր մարմնի: Ակնհայտ է, որ հիշյալ հանձնաժողովները դուրս են եկել իրենց գործառույթի և իրավասությունների շրջանակից, ինչի մասին արդարադատության նախարարությունը լռել է՝ չտեսնելու տալով սույն աղաղակող փաստը:

Ոսկեպարի եկեղեցուն հարող տվյալ տարածքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է՝ համաձայն նաև Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (հաստատման) աշխատանքների անցկացման 1988թ. հունվարի 12- ի արձանագրությաև՝ հաստատված Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի և Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Մ. Մամեդովի ստորագրությամբ, ինչպես նաև տվյալ արձանագրության հիման վրա ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներին վերաբերող բոլոր քարտեզագրական նյութերի, քարտեզների համապատասխան փոփոխությամբ:

Շնորհիվ Մովսիսյանի և Մամեդովի գլխավորած հանձնախմբերի, ինչպես նաև ռուսական հանձնախմբի համատեղ և երկարամյա աշխատանքի և դրա արդյունքում կազմված վերոնշյալ արձանագրության, Հայաստանին է վերադարձվել 14 451 հեկտար հողատարածք, որն Ադրբեջանը մինչ այդ վերագրել էր իրեն:

Ըստ Հ1- ի 2010թ. «Հող, ջուր, կրակ, օդ» փաստավավերագրական ֆիլմի , արձանագրության մեջ մի շատ կարևոր կետ էլ է մտցվել, ըստ որի, հողօգտագործողների միջև հետագա վեճերի համար իրավական հիմք կարող է հանդիսանալ միայն տվյալ արձանագրությունը: Վերոնշյալ ֆիլմում Վլադիմիր Մովսիսյանն ինքն է վկայում՝ «Մենք կարողացանք ամբողջ քարտեզագրական նյութերը ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում բոլոր քարտեզները փոխել»:

Նույն ֆիլմում դարձյալ Մովսիսյանի վկայություն է առ այն, որ ինքն ադրբեջանական գերությունից վերադարձրել է Ոսկեպարի եկեղեցին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան