Նարեկ Սամսոնյանի «բացակայելու արգելք» խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն ՀՀ դրամ գրավով

Այսօր առավոտյան տեղի են ունեցել Նարեկ Սամսոնյանի գործով նախնական դատալսումները։ Սամսոնյանը մեղադրվում է բռնությունն արդարացնելու համար, մինչդեռ մենք պնդում ենք, որ Սամսոնյանն արդարացրել է ոչ թե բռնությունը, այլ ինքնապաշտպանությունը։

Մեր միջնորդությամբ՝ «բացակայելու արգելք» խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն ՀՀ դրամ գրավով։ Հիշեցնում եմ, որ տարբեր քրեական գործերով կիրառված խափանման միջոցների հետևանքով Սամսոնյանը զրկված էր տեղաշարժի ազատությունից 2020 թ. հունվարից։ Փաստորեն, այդ իրավունքը երեք ու կես տարի անց վերականգնվում է։

Հիմնական դատալսումները նշանակվել են հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ին։

ՀԳ. Ես ինձ մոտ սխալ էի գրանցել այսօրվա նիստի ժամը, և այդ պատճառով չկարողացա մասնակցել փաստաբանների բողոքի երթին։ Ներողություն եմ խնդրում և գործուն զղջում եմ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից