Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին և նրա հետ երգեցին

Բագրատ Սրբազանի Կիրանցից սկսած քայլերթին Աբովյանի մոտ միացան Կոնսերատորիայի ուսանողների մի խումբ:

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ մի մասին ինքը դասավանդել է, նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց:

«Մեծապես շնորհակալ եմ ձեզ երեխեք ջան, այն ինչ որ խոսել ենք լսարանում, դուք այսօր արտահայտում եք: Մենք փոշեհատիկ ենք Գանձասարի դիմաց, բայց Գանձասարի օրհնությունը մեզ բոլորիս գհետ է եւ եւ Գանձասարը գերեվարված, անտեր մնացած վիճակում է, մենք էլ պիտի պատասխանը տանք դրա մեր ողջ կյանքով: Պիտի գնանք Գաձասար, երբ էլ որ լինի»,-ասաց Բագրատ Սրբազանը` ինչին ի պատասխան ուսանողնեւրը վանկարկեցին «Հայ, Հայաստան, հայրենիք եւ Աստված»: