ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչ Լ.Աղախանյանը Հաղթանակի օրվան ընդառաջ ծաղիկներ են խոնարհել Քաջարանում խորհրդային օդաչուների շիրիմին: Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Կոնստանտին Սոկոլովը և լեյտենանտ Վադիմ Հասանովը զհովել են 1941 թվականի օգոստոսին՝ Քաջարան քաղաքից 20 կմ հեռավորության վրա մարտական առաջադրանք կատարելիս: