Մեր բանակը Ապրիլյան քառօրյայի ընթացքում բառի ուղիղ իմաստով ջարդուփշուր է արել ադրբեջանական հարձակվող զորքին

Մեր բանակը 2016 թվականի Ապրիլյան քառօրյայի ընթացքում բառի ուղիղ իմաստով ջարդուփշուր է արել ադրբեջանական հարձակվող զորքին: Թարթառի գործով Ադրբեջանում աղմկահարույց բացահայտումների արդյունքում հանրային հարթակում հրապարակային են դառնում թշնամու իրական կորուստների մասին տվյալներ, որոնք բազմակի ավելի են պաշտոնականից: 2900-ից ավելի սպանված, միայն Թալիշի և Մատաղիսի հատվածում 600-ից ավելի:

Թարթառի գործով ընթացող դատաքննության ընթացքում տուժածների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել որպես վկա դատակոչել Գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդին Սադիքովին: Աղմկահարույց այս պատմության մանրամասներին առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնանք գրառումների շարքով, քանի որ բացահայտումները վերաբերում են Ապրիլյան քառօրյային, ինչպես նաև հանգամանքների, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն 44-օրյա պատերազմի հետ:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից