Ցանկանում եմ, որ Էրդողանը «պակաս ռազմատենչ» դիրքորոշում ցուցաբերի ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ. Բոբ Մենենդես

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը, ով երկար ժամանակ դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, երեքշաբթի հայտարարել է, որ ցանկանում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պակաս ռազմատենչ» դիրքորոշում ցուցաբերի ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Թուրքիայի հարևանների նկատմամբ, նախքան գործարքի դեմ իր առարկությունը հանելը, հայտնում է Kathimerini Cyprus-ը։

«Այժմ կարևորն այն է, թե ինչպես է Էրդողանը ցանկանում առաջ շարժվել Թուրքիայի հետ: Եթե ​​նա ցանկանում է փոխել կուրսը, ես անհամբեր սպասում եմ դրան»,- լրագրողներին ասել է դեմոկրատ Բոբ Մենենդեսը՝ Էրդողանի ընտրություններում հաղթանակից հետո. «Եթե ​​դա նույնն է լինելու, կամ նույնիսկ ավելին, ինչ մենք տեսել ենք, ապա ես կընդունեմ նախկին դիրքերը»։