Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական յութուբյան և թելեգրամյան ալիքները հիստերիկ կերպով արձագանքում են նախաձեռնության մասին լուրին

Ավետիք Չալաբյանը գրում է.

«Սիրելի բարեկամներ,

Մեկ շաբաթ առաջ մենք մեկնարկ տվեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է օրենքի ուժով արգելափակել Արցախի հանձնումը թշնամուն։

Այս շաբաթվա սկզբից արդեն, սկսեցին տեղեկություններ ստացվել, որ «Հայաքվեն» սկսել է խիստ անհանգստացնել թշնամուն։ Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական յութուբյան և տելեգրամյան ալիքները հիստերիկ կերպով արձագանքում են նախաձեռնության մասին լուրին՝ դիտարկելով նախագիծը որպես Հայաստանն ու Արցախը զավթելու իրենց ծրագրերին սպառնացող իրական վտանգ։

Սա զարմանալի չի, քանի որ Արցախի հայաթափման և Հայաստանի պետականազրկման թշնամական ծրագրի հիմքում հայության կողմից դիմադրության բացակայությունն է, նիհիլիզմը և հուսահատությունը։ Ցանկացած դիմադրություն նրանց մոտ վախ է առաջացնում, իսկ կազմակերպված և համակարգված դիմադրությունն՝ առավել ևս։

Հղումը կցում եմ, այն ակնկալիքով, որ ընթրցողներից յուրաքանչյուրը կհաղթահարի իր վախերը, կասկածները և առավել ևս հուսահատությունը, և իր իրական ներդրումը կունենա «Հայաքվե»-ի մեջ»։