Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի չերևացող եռակողմ հարաբերությունները և հեռանկարները

Երկրորդ մաս

Սկիզբը՝  այստեղ 

Երևում է, որ Հնդկաստանից զենքի գնումների գործարքն ավելի շատ աշխարհառազմավարական կողմ ունի, քան ռազմապաշտպանական։ Եվ այստեղ արդեն շատ տարբերակներ կան: Առաջինը մենք արդեն ներկայացրել ենք՝ դա պարզապես «միջանկյալ փուլ» է՝ Հայաստանի արևմտամետ «իշխանության»՝ «դեպի Արևմուտք վերջնական փախուստից» առաջ։ Քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենքի ենթադրյալ գնումներն են հենց նշանակում աշխարհաքաղաքական կուրսի փոփոխություն։ Բայց կա նաև այլ մոտեցում։ Սակայն, նախքան այլ վարկածների մասին մեր մտորումները շարադրելը, նշենք, որ Հնդկաստանից Երևան ցանկացած (սպասվող) ռազմական մատակարարումներ կարող են բարդություններ ունենալ «անուղղակի հանգամանքներով»։ Հայաստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման, որի շրջանակներում նախատեսում է այդ երկրից գնել MRASM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, ինչի մասին հայտնել է հնդկական IDRW պորտալը՝ 2023 թվականի հունվարի 18-ին: Երևանի որոշումը կապված է խորհրդային Ս-125 «Պեչորա» զենիթահրթիռային համալիրները ավելի ժամանակակից նմուշներով փոխարինելու մտադրության հետ, որոնք ներկայումս նրա բանակի սպառազինության մեջ են: Այդ կապակցությամբ, իբր, Հայաստանի համար հարմար տարբերակ են MRASM համալիրները։ Հաղորդվում է նաև, որ հնդկական կողմը հայտարարել է ռազմական գնումների այլ տարբերակների շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: Այստեղ կա էական «բայց»: Առաջարկվող գործարքի զգայուն նրբերանգն այն է, որ թեև ЗРК MRASM-ն արտադրվում է Հնդկաստանում, սակայն դրա որոշ բաղադրիչներ ձեռք են բերվում Իսրայելից:  Դելին այդ զինատեսակի արտահանումը սահմանափակելու պարտավորություն չունի, քանի որ Իսրայելը, որը կեղծ-ադրբեջանի ժամանակակից սպառազինության հիմնական մատակարարն է, ավելի վաղ Բաքվին է փոխանցել, մասնավորապես, Barak-8 զենիթահրթիռային համալիրները: Այս կապակցությամբ Հնդկաստանը պարտավոր չէ Իսրայելից թույլտվություն ստանալ՝ ЗРК MRSAM Հայաստան արտահանելու համար, որը հնդկական DRDO ընկերության և իսրայելական IAI-ի (Israel Aerospace Industries) համատեղ արտադրանքն է: Այնուամենայնիվ, Իսրայելը «թույլ չտվեց»… Քանզի Իսրայելը, այնուամենայնիվ, Հայաստանի և հայերի թշնամին է, և իզուր չէ, որ միշտ հանդես է եկել և հանդես է գալիս կովկասյան թաթարների կողմից:

Հիմա՝ իրողության մեկ այլ վարկածի մասին։ Եվ այսպես, Երևանում ոչհրապարակային հանդիպումներ են տեղի ունեցել հնդկական պաշտպանական համալիրի և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում ամրագրվել են կողմերի պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Դելիում 2022 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Սուրեն Պապիկյանի այցի ընթացքում։ Հրապարակայնության բացակայությունը հուշում է, որ խոսքը ոչ միայն (և ոչ այնքան) զենքի մատակարարման, այլև երկու երկրների լայնածավալ աշխարհառազմավարական համագործակցության մասին է։ Թե՞ երեք:  Ընդ որում, ընդհանուր համագործակցությունը ենթադրում է մասնագետների ուսուցում, զորավարժությունների անցկացում, սպառազինության առաջադեմ համակարգերի մատակարարում։ Հարց. ինչո՞ւ Հայաստանը սպառազինությունների այդ համակարգերը չի գնում Ռուսաստանից և Իրանից: Խոսքը, թերևս, թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի քաղաքական մանևրների մասին է, և ոչ թե Հայաստանի իշխանությունների կուլիսային «ցանկությունների», քանի որ պարզ է, որ այդ զինատեսակները ուղղակիորեն կեղծ-ադրբեջանի դեմ են, իսկ այժմ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը չեն ցանկանում վիճել Բաքվի հետ: Միևնույն ժամանակ, չպետք է կարծել, թե Իրանը զերծ է մնում այդ հարցերից՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը։ Հայաստանը հայտնվել է առանցքային աշխարհաքաղաքական գործարքի կենտրոնում, երբ որոշվում է նոր տրանսպորտային միջանցքի՝ Չինաստանից Եվրոպա նոր «Մետաքսի մեծ ճանապարհի» այլընտրանքը կամ մրցակիցը։ Եվ սա ակնարկ է այն մասին, որ «ինչ-որ տեղ մոտակայքում է» նաև Չինաստանը։ «Մեկ ուղի, մեկ ճանապարհ» չինական տնտեսական նախաձեռնության հետ…

Տվյալ դեպքում, ըստ էության, մտածում ենք «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի մասին, որը հենց Իրանի (կամ՝ Իրանի և Չինաստանի) նախագիծն է, որը Հայաստանով Հնդկաստանն ու Իրանը կկապի Եվրոպային։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին իր հայ գործընկեր Ա. Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց միջանցքի շահագործման համար «Իրան-Հայաստան-Հնդկաստան» եռակողմ հարթակի ստեղծման մասին։ Ծրագրի իրականացմանը կներգրավվի նաև Վրաստանը, իսկ Ռուսաստանը կմասնակցի նախագծին իր «Հյուսիս-Հարավ» նախագծով, որը կստեղծի այլընտրանքային տրանսպորտային միջանցք Բոսֆորի և Դարդանելի համար՝ Ռուսաստանի Դաշնության Բալթյան նավահանգիստներով Եվրոպա ապրանքներ առաքելու համար: Հույս կա, որ մինչ այդ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև ճգնաժամը կկարգավորվի։ Այսինքն՝ Ուկրաինան այլևս խոչընդոտ չի լինի։ Հետաքրքիր է «Իրան-Հայաստան-Հնդկաստան» դաշնակցային կոնֆիգուրացիան։ Այս նոր դաշինքը հակադրվում է Թուրքիա-կեղծ ադրբեջան-Պակիստան դաշինքին, որը պաշտոնապես ստեղծվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ այսպես կոչված «Շուշիի հռչակագրով»։ Ըստ էության, դա միություն է թյուրքական պետությունների դեմ (այսինքն՝ Հնդկաստան-Իրանը՝ ընդդեմ Թուրքիա-կեղծ ադրբեջան և Թուրքիայից կախված Պակիստանի դաշինքի):

Այս տարբերակի համար, ինչպես տեսնում եք, կան նաև դերեր Ռուսաստանի ու Չինաստանի համար, և կարծում ենք՝ ոչերկրորդական։ Իսկ 2023 թվականի ապրիլին աշխարհը նկատեց նաև Իրանի և Հնդկաստանի «փոխադարձ ձգողականությունը»։ Չնայած, եթե անկեղծ, ապա այդ երկու տերությունները վաղուց «կապի մեջ են», առնվազն դեռ այն տարիներից, երբ Իրանը սկսեց կառուցել իր գազատարը դեպի Հնդկաստան, տվյալ նախագիծը կարծես «սառեցվեց» Աֆղանստանի և Պակիստանի իրավիճակների պատճառով։ Եվ իրանական նորագույն Չաբահար նավահանգստի հանձնումը Հնդկաստանին նույնպես ապացույց է, որ Թեհրանն ու Դելին շատ հուսալիորեն կապված են և փոխգործակցում են։ Չաբահար ռազմավարական նավահանգստի մաս կազմող Շահիդ Բեհեշթի նավահանգստի գործառնական վերահսկողությունը պաշտոնապես վարձակալության է հանձնվել հնդկական «Indian Ports Global Ltd» (IPGL) ընկերությանը մինչև 18 ամիս ժամկետով, հայտնում են լրատվամիջոցները:

Եվ ահա Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո սկսվեց Իրանի և Հնդկաստանի նոր «ընդառաջ շարժումը»։ Առիթը Իրանի բանակի և Իրանի ազգային պաշտպանության օրվա լայնածավալ տոնակատարություններն էին: Քանի որ Հնդկաստանի բանակի սուրհանդակները նույնպես ժամանել էին այս տոնակատարություններին: Հնդկաստանն ու Իրանն ապագայում կընդլայնեն երկկողմ ռազմական համագործակցությունը նոր ոլորտներում: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ռազմական հետախուզության վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Դինեշ Սինգհ Ռանան: «Մենք շարունակում ենք աշխատել մոտ ապագայում նոր ոլորտներում երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման ուղղությամբ, և ես վստահ եմ, որ մեր բարեկամությունը կշարունակի զարգանալ և ավելի կամրապնդվի առաջիկա տարիներին», – հայտարարել է գեներալ-լեյտենանտ Դինեշ Սինգհ Ռանան՝ ապրիլի 25-ին, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը: «Հնդկաստանին և Իրանին միավորում է փոխգործակցության հազարամյա պատմությունը։ Հնդկական և իրանական արվեստը, մշակույթը և կրոնական ավանդույթները տարիների ընթացքում աճել և զարգացել են: Իրանը և Հնդկաստանը համապարփակ գործընկերություն ունեն, որը հիմնված է ամուր փոխադարձ վստահության վրա, և պաշտպանական համագործակցությունը դրա զգալի մասն է»,- հավելել է նա։

Համաձայնենք՝ Հնդկաստանի ռազմական հետախուզության ղեկավարը խոսում է իր կարևոր, բարձր լիազորությունների շրջանակներում։ Ավելին, նա ակնհայտորեն «հավանություն» է ստացել Հնդկաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությունից, ուստի կոչ ենք անում ամենայն լրջությամբ և ուշադրությամբ ընդունել և գիտակցել գեներալ-լեյտենանտ Դինեշ Սինգհ Ռանի՝ Իրանում արտասանած խոսքերը․ «Վերջին շրջանում երկու երկրների միջև պաշտպանական փոխգործակցությունն աճել է։ Երկու կողմերն էլ մասնակցում են մի շարք մասնագիտական ռազմական դասընթացների, ինչը մեծացնում է փոխազդեցությունների քանակը: Բացի վերապատրաստումից և դասընթացներից, Իրանի ռազմածովային ուժերի մի շարք պատվիրակություններ ոչ վաղ անցյալում այցելել են Հնդկաստանի ռազմածովային ուժերի ուսումնական հաստատություններ»,- ասել է հնդիկ զինվորականը, հայտնում է ANI-ի թվիթերյան էջը: 

Շարունակելի 

Սերգեյ Շաքարյանց