OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին
Արհեստական բանականության առավելություններն ավելի հասանելի կդառնան. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ը և Firebird ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շնորհիվ OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համագործակցության մեկնարկային փուլում Firebird-ը և ԿԳՄՍ նախարարությունը արհեստական բանականության (ԱԲ) հասանելիություն կապահովեն Հայաստանի 50 հազար ուսանողի, ուսուցչի և հետազոտող խմբերի համար։ChatGPT Edu հարթակը ChatGPT-ի՝ կրթական հաստատությունների համար նախատեսված տարբերակն է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառել առաջադեմ արհեստական բանականության գործիքներ, ներառյալ՝ Codex-ի նման գործառույթներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից կկարողանան օգտվել թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում այն հասանելի կլինի բոլոր ուսուցիչներին և ավագ դպրոցի սովորողներին։
Ավելին՝ այստեղ։

