Իրանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Նա հավելել է, որ վերջնական որոշում կկայացնի այսօր՝ օգնականների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Իրանը պետք է համաձայնվի ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային զենքից։ Համաձայնագիրը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, որի միջով անցումը կլինի անվճար։