Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները. 3

Սկիզբը՝ այստեղ

Նիկոլը և իր ոհմակը (չարախումբը) փորձելով այնպես ներկայացնել, թե Ռուսաստան Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման արգելքը սովորական աշխատանքային վիճակ է, և հույս հայտնելով, թե այն շուտով իր լուծումը կստանա, այդպիսով փորձում են հանրությանը մոլորեցնել ու նրանից թաքցնել, որ իրավիճակն իրականում ոչ թե սովորական աշխատանքային է, այլ բավական լուրջ և առաջացած իրենց հակառուսական քաղաքականության հետևանքով:

Խոսենք փաստերով՝ բերելով դրանցից դեռ ընդամենը երկուսը. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայացել են ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) գագաթնաժողովները՝ ՌԴ ամենաարյունախում, ամենաարմատական, ամենամոլի թշնամիներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի մասնակցությամբ:

Ռուսաստան Հայաստանից ծաղիկների ներմուծման հայտարարության նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Հայաստանում, տեղեկատվական տիրույթում սանձարձակ հակառուսական արշավ է ծավալվում: Նիկոլ հայադավը և Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) մայիսի 21-ին միասնաբար ծաղկեցրեցին Գալուզինի վերոնշյալ հայտարարությունը՝ ըստ էության հավաստելով, որ այդ սանձարձակ հակառուսական արշավը ծավալվում է ոչ միայն լրատվական տիրույթում, այլ նաև հենց իրենց կողմից:

Ընդգծենք, որ ՔԿ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու (ընտրական ցուցակի 2-րդ համարում գրանցված), «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին Ռուսաստանի օգտին պետական դավաճանության ու լրտեսության մեջ մեղադրելուց բացի, մայիսի 21-ի իր պաշտոնական հաղորդագրությունում, ըստ էության, այնպես է ներկայացրել, թե «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է, և ՌԴ հատուկ ծառայությունների կողմից 2024թ. ընթացքում հավաքագրված Թևանյանը նրանց տվյալ «ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»:

Պա՜հ, պա՜հ, պա՜հ… Բա սրա տակից դուրս գալո՞ւ եք, Նիկոլ ու ՔԿ… Կարողանալու եք ապացուցել, որ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է և, հետևաբար, Թևանյանի հանցանքը:

Միայն ավանակին հասկանալի չէ, որ ՔԿ-ի այս հայտարարությունը նշանակում է ոչ միայն Թևանյանին մեղադրել վերոնշյալ հանցանքների մեջ, այլև ՌԴ հատուկ ծառայություններին ուղղակիորեն վերագրել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված գործունեություն՝ արտահայտված որոշակի գործողություններով:

Հենց այս օրերին է, որ լցվեց Մոսկվայի համբերության բաժակը. Թևանյանին ՌԴ օգտին պետական դավաճանության ու լրտեսության մեջ մեղադրող Նիկոլի և ՔԿ-ի վերոնշյալ հայտարարությունների հաջորդ օրվանից է, որ արգելվեց Հայաստանից ՌԴ ծաղիկների, «Ջերմուկ»-ի և ալկոհոլային մի շարք խմիչքների ներկրումը: Ու սա, կարծում ենք, դեռ նախազգուշացումն է, համապատասխան հետևություններ չկատարելու դեպքում պտուղները չեն ուշանա:

 

Արթուր Հովհաննիսյան