«Մինչև փորձաքննություն՝ ոչ ոք չի կարող ասել»․ Պուտինը՝ Ռումինիայի ԱԹՍ-ի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց նոր իրեն զեկուցել են Ռումինիայում ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակի մասին։

Ռումինիայում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի պատկանելության մասին ոչ ոք չի կարող խոսել, քանի դեռ փորձաքննություն չի իրականացվել, նշել է Ռուսաստանի նախագահը։

Հավանաբար, անօդաչու թռչող սարքը ուկրաինական էր։ ԱԹՍ-ները տարբեր երկրներ են թռչել, և առաջին արձագանքը միշտ եղել է՝ «ռուսներն են հարվածում», նշել է Պուտինը։