Գայանե, Դու մեզ առողջ ես պետք, խնդրում ենք՝ դադարեցնես հացադուլդ․ զոհված զինծառայողների ծնողները կոչ արեցին կալանավորված կնոջը

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի երթի ժամանակ Գայանե Հակոբյանին կոչ արեցին դադարեցնել հացադուլը։

«Դու մեզ առողջ ես պետք, այս թուրքադավ իշխանություններն այդքան չկան: Մենք՝ ծնողներս, մեր և մեր որդիների անունից խնդրում ենք մեր Գայանեին, որ դուրս գա հացադուլից։ Ինքը մեզ առողջ է պետք։ Գայանե, խնդրում ենք քեզ՝ դուրս գալ հացադուլից»,- հայտարարեցին նրանք։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: