Զոհված զինծառայողների ծնողները Հանրապետության հրապարակում անժամկետ նստացույց հայտարարեցին

Ի աջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ակցիա իրականացնող քաղաքացիները անժամկետ նստացույց են հայտարարել Կառավարության մոտ` պահանջելով ազատ արձակել զոհվածի մորը, որին ձերբակալել են վարչապետի որդու առևանգումը կազմակերպելու կասկածանքով:

«Մենք այս ապօրինի դատական համակարգի դեմ ենք պայքարում, չեմ կարողանում հասկանալ իրավապահ համակարգի գործելաոճը ինչպես է ենթարկվում այս իշխանությանը»,-ասաց զոհված զինծառայկող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Նա ասաց, որ այլ նաև կտրուկ գործողություններ ևս ունեն նախատեսած, բայց չեն ցանկանում բարձրաձայնել։