Պեկինը հրաժարվել է ԱՄՆ և ՉԺՀ պաշտպանության նախարարներիի հանդիպումից. FT

Պեկինը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ քիչ հավանական է համարում հունիսին Սինգապուրում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հանդիպումը իր չինացի գործընկեր Լի Շանֆուի հետ, քանի դեռ Չինաստանի պաշտպանության նախարարը պատժամիջոցների տակ է, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Չինաստանի համար գրեթե անհնար կլինի համաձայնել հանդիպմանը, քանի դեռ պատժամիջոցները մնում են ուժի մեջ», – ասվում է հոդվածում:

Ի պատասխան ՝ ԱՄՆ-ը, պարբերականի տվյալներով, Չինաստանին հայտնել են, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն խանգարի Օսթինի և լի Շանֆուի հանդիպմանը։

Պենտագոնը թերթին հայտնել է, որ ցանկանում է «բաց հաղորդակցության գծեր» Չինաստանի ռազմական ղեկավարության հետ, սակայն Պեկինը անտեսում կամ մերժում է բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ-ի բազմաթիվ խնդրանքները: