Այսօր տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ

Մայիսի 8-ին, Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ:

Վայրը` Երևան քաղաքի մուտքի տուֆե հուշարձանի հարակից տարածք, Երևան-Սևան խճուղի։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի օրհնությամբ այսօր դեպի Աբովյան են շարժվում «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ միանալու Տավուշից սկիզբ առած երթին։