«Խենթ Երիտասարդ» ՀԿ-ն երթով կմիանա Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ Աբովյան քաղաքում

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մայիսի 8-ին, ժամը 13։30-ին, Մատենադարանի տարածքից (Երևան, 53 Մ. Մաշտոց պողոտա) «Խենթ Երիտասարդ» հասարակական կազմակերպությունը երթով կմիանա Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Աբովյան քաղաքում։

Հրավիրում ենք բոլոր ուսանողներին, երիտասարդներին մասը կազմելու հանուն ճշմարտության ու ինքնության մղվող այս պայքարին։ Գիտակցենք, որ մենք ենք ուժը։

Ստանձնի՛ր քո դերը, այն է` եղի՛ր երկրիդ շարժիչ ուժը։