Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ամբարտակ կբացեն Արաքս գետի վրա. Mehr

Ադրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն Արաքսի ափին: Գրում է Mehr. գործակալությունը՝ հղում անելով Իրանի Հարավային Ադրբեջան նահանգի ջրային ռեգիոնալ ընկերության տնօրեն Յուսեֆ Գաֆարզադեին։

Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կբացեն Արաքս գետի ամբարտակը, նշում է գործակալությունը։

Գաֆարզադեի խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի համատեղ նախագծի` ամբարտակի շինարարությունն ավարտվել է. բացումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ: