Վերընտրվել եմ Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության փոխնախագահ

Honored to be re-elected Vice Chairman of the global alliance of IYDU representing Republican Party of Armenia

Օրերս Մարոկկոյում անցկացվել է Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը, որի ժամանակ վերընտրվել եմ կառույցի փոխնախագահ։

IYDU-ը միավորում է հարյուրից ավելի կազմակերպությունների աշխարհի մոտ 80 երկրներից:

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ է:

IYDU-ը ևս մեկ հարթակ է Հայաստանի ու Արցախի շահերի ներկայացման համար, ինչպես նաև հնարավորություն է զարգացնելու երկկողմանի և բազմակողմանի համագործակցությունը տարբեր երկրների գաղափարակից քաղաքական ուժերի հետ։

ՀՀԿ-ը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը այս ձևաչափով ևս:

Լիլիթ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից