Դաղստանի շրջանի ղեկավարի սպանված որդիներից մեկը կապեր ուներ Թուրքիայի հետ. Mash
Դաղստանի Սերգոկալա շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի սպանված որդիներից մեկը՝ Օսմանը, Մախաչկալայում շինարարական բիզնեսով էր զբաղվում, հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Նշվում է նաև, որ նա Իզերբաշի «Լիմոնադ» սրճարանի սեփականատերն էր և կապեր ուներ Թուրքիայի հետ։
Հիշեցնենք, որ Օմարովի երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հարձակմանը և ոչնչացվել։ Նրանց հայրը ձերբակալվել է։ Նրան կհեռացնեն աշխատանքից։
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Գրեթե նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ (Ահաբեկչական) հոդվածում, հանրապետությունում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության (ՀՕ) ռեժիմ։
Հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։