Հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել վեց կոմպոզիտորներ՝ Վարդան Հարությունյան (Հայաստան), Դավիթ Բալասանյան (Հայաստան), Աննա Հակոբջանյան (Հայաստան), Ալինա Պոդզորովա (Ռուսաստան), Իվան Բուշուև (Ռուսաստան), Արսեն Բաբաջանյան (Հայաստան/Գերմանիա)։

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվելիք մրցույթի գալա համերգի ընթացքում կհնչեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները։ Գալա համերգի ժամանակ հայտնի կդառնան նաև դափնեկիրների անունները: Այս մասին տեղեկանում ենք «Կողբ» հիմնադրամից, որ նախաձեռնությամբ էլ  կազմակերպվել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը։

Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, որոնք ստեղծագործել են 22 հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա։