Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական պահեստը

ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են հրթիռահրետանային սպառազինության պահեստը Սերգեևկայի շրջանում, ուկրաինական բանակը կորցրել է մոտ 600 հրթիռ, հայտնել է «Յուգ» խմբավորման մամուլի կենտրոնի ղեկավար Իվան Բիգման:

«Ալեքսանդրո-Կալինինսկի ուղղությամբ Հարավային զորախմբի շահերից բխող ավիացիան հարված է հասցրել Սերգեևկա բնակավայրի շրջանում հակառակորդի հրթիռահրետանային սպառազինության պահեստին։ Արդյունքում ոչնչացվել է համազարկային կրակի համակարգերի մինչև 600 ռեակտիվ արկ», – ասել է նա «ՌԻԱ Նովոստի»– ին։

Մամուլի կենտրոնի պետը նաև նշել է, որ Հարավային ռազմական օկրուգի միավորումների հրետանին խոցել է Ուկրաինայի զինված ուժերի հրետանավորների ժամանակավոր տեղակայման երկու կետ Մարյինսկի ուղղությամբ՝ Գորնյակի և Գալիցինովկայի շրջանում: