«Ֆեյսբուքն» արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը

«Ֆեյսբուքն» արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը: Այս մասին հայտնում են հիմնադրամի https://www.facebook.com/armeniangenocidemuseum/posts/pfbid03748xVQQMJoAKxbpQYYR8FcWNDKuiDUkePeD4vnWGxocnYyWVQckqd3yeKfsnVUCyl   ֆեյսբուքյան էջում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը:

Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել դրանք»։