Ադրբեջանում մեկ տարում 959 նորածին է մահացել

Ադրբեջանում մանկական մահացության վիճակագրությունը մտահոգել է մասնագետներին։

Լրատվամիջոցները վկայակոչելով Պետական ​​վիճակագրական կոմիտեին, հայտնում են, որ 2022 թվականի ընթացքում Ադրբեջանում մահացել է մինչև 1 տարեկան 959 երեխա։ Հղիության, ծննդաբերության, ծննդաբերությունից հետո մահացած կանանց թվի վիճակագրությունը նույնպես մտահոգիչ է՝ 18 կին է մահացել։