Հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում, բայց դավաճանի պիտակը «վեչնի» մնում ա

Թե բա նախկինները բանակցել են ազատագրված հողերը հետ տալու շուրջ։

Այս անհեթեթությունները ժամանակին փաստերով մերկացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ասելով, որ ինքը բանակցել է ոչ թե տալու, այլ ստանալու մասին. այն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ու առանց սահմանափակումների իրացման։

Իսկ դուք ի՞նչ եք բանակցել ու արել, պոպուլիստ նիկոլիստներ։

Հիմա թվարկեմ ձեր և ձեր Նիկոլի արածները.հանձնել եք ազատացրված 7 շրջանները, Շուշին և Հադրութը, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ, իսկ միայն 2022-ի ընթացքում Ադրբեջանին եք զիջել հարյուրավոր քառակուսի կմ հայրենի տարածք և դարձել հարյուրավոր զոհերի պատճառ։

Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի և 94-ի հաղթական զինադադարի փաստաթղթի վրա։

Իսկ որտե՞ղ է դրված Նիկոլի ստորագրությունը. 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի։

Կրկնում եմ, սխալ ու աղետալի քաղաքականության հետևանքով կարող ես կորցնել «վեչնի» քոնը համարվող հողերը. Վկան՝ քպ-ականների նուռով սելֆիները Ակնայում և Նիկոլի քոչարին Շուշիում։

Սերժ Սարգսյանը մշտապես բաց խոսել է փոխզիջումներից, իսկ Փաշինյանը հրապարակային մերժում էր փոխզիջումը, բայց իրականում զիջեց ամեն ինչ՝ հողերից մինչև ինքնիշխանություն և դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարը։

Ո՞վ է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Ո՞վ է ասել՝ բանակցությունը սկսել եմ սեփական կետից։

Ո՞վ է ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Ո՞վ է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։

Այս բոլոր մտքերի հեղինխկը աղետաբեր կապիտուլյանտն է՝ Նիկոլը։

Լավ իմացեք. հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում, բայց դավաճանության պիտակը «վեչնի» մնումա։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից