Շահեն Մեղրյանն իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը

30 տարի առաջ այս օրը, իր զինակից ընկերների հետ, զոհվեց Շահումյանի արծիվը` Արցախի հերոս Շահեն Մեղրյանը:

Մեղրյանն այն հեռատես դեմքերից էր, ով դեռ 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ առանց զենքի հային փրկություն չկա:

Ահռելի էր նրա դերը ինչպես Շահումյանի շրջանի ու տեղի հայ բնակչության պաշտպանության, այնպես էլ, առհասարակ Արցախի հյուսիսում տարվող մարտերում:

Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը:

Ճիշտ է նա չհասցրեց իր գործն ամբողջությամբ ավարտին հասցնել, սակայն իր կենսագրությամբ ու գործունեությամբ սերունդներին փոխանցեց պայքարի, չհանձնվելու ու հաղթանակի հասնելու իր բանաձևը, որոնք այսօր էլ իրենց կենսունակությունը չեն կորցրել:

Հավերժ փառք հայրենիքի ազատագրման, պաշտպանության համար նահատակված մեր նահատակներին:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից