Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է մեղքն ու պատասխանատվությունը վանել իրենից և գլխավոր շտաբի պետից, գտնել քավության նոխազներ. 2

Սկիզբը` այստեղ

Երևի շատ քչերն են նկատել կառավարության մարտի 30-ի նիստում Նիկոլի՝ Հայաստանի և Արցախի թիվ 1 ներքին թշնամու արած դերասանությունը, ավելին՝ կեղծավորությունն իր ողջ հրեշավորությամբ: Իր ելույթում  Նիկոլը մասնավորապես ասաց.

«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված:

Պիտի արձանագրեմ, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր (կներեք այս բառի համար)»: Այդ մոտեցումը առնվազն կառուցողական չէ:

Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով, այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու ըստ պլանի, և նրանց  փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք այդ առաջարկը, նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»:

Առաջարկում ենք ուշադրություն դարձնել նախ նրան, որ վերևում ասելով «տեղի ունեցածը», Նիկոլը նկատի ուներ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ կատարվածն ու ծավալվող գործընթացը:

Երկրորդ. ադրբեջանական կողմին նախօրեին (մարտի 29-ին) Հայաստանի մտադրության, պլանների մասին նախապես տեղեկացնելու և մինչ այդ ձեռքբերված պայմանավորվածության մասին հայտարարած, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող նույն անձը դրանից ընդամենը 13 օր հետո «Ազգային ժողով» կոչվածում կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել, դրանով իսկ մատնել է հետևյալը. իրենց նախապես ու ստույգ կերպով հայտնի է եղել, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը լինելու է ուխտադրուժ, Ադրբեջանը խախտելու է պայմանավորվածությունը

«Էն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, կարծում եմ, էդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա: Բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի…»,- վերոնշյալ հարցուպատասխանի ժամանակ ասել է  Նիկոլը:

Երրորդ. այսպիսով, ըստ էության, խոստովանելով հանդերձ, որ իրենց նախապես հայտնի է եղել՝ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը լինելու է ուխտադրուժ, այսինքն՝ նրա կողմից պայմանավորվածությունը խախտվելու է, սադրանքներ են լինելու, Նիկոլը կառավարության մարտի 30-ի նիստում կեղծավորաբար հույս է հայտնել, որ «այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»:

Չորրորդ. իր հրեշավոր կեղծավորությամբ Նիկոլն այս անգամ թերևս ինքն իրեն գերազանցել է. գործընթացի՝ առանց սադրանքների տեղի ունենալու մասին մարտի 30-ի ցերեկը կառավարության նիստում հույս հայտնած անձը ոչ միայն նախապես տեղյակ է եղել, որ գործընթացը սադրանքներով է ուղեկցվելու, այլև գործընթացի՝ առանց սադրանքների տեղի ունենալու մասին հույս է հայտնել, երբ սադրանքը մարտի 29-ի, լույս 30-ի գիշերն արդեն իսկ կատարվել էր:

Մասնավորապես, ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանական կողմն օգտվելով նիկոլենց տված առիթից ու խախտելով վերոնշյալ պայմանավորվածությունը, իր ԶՈւ բանակային ստորաբաժանման միջոցով մարտի 29-ի, լույս 30-ի գիշերն առնվազն 5 տեղից, առանց զինված դիմադրության հանդիպելու, ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք, խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու հետ չէր գնացել:

Գործընթացի՝ առանց սադրանքների տեղի ունենալու մասին հույս հայտնած Նիկոլը, որը տեղյակ էր նույնիսկ կառավարության նիստից քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկություններին, նույն նիստից առաջ չէր կարող չիմանալ նաև վերոնշյալի՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառոյողների ներխուժման ու մնացյալի մասին:

Սա գրում ենք միանգամայն վստահաբար, քանի որ Նիկոլի յուրայիններից գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները զբացեցնողները մինչ կառավարության նիստը չէին կարող նրան հայտնած չլինել Ադրբեջանի ուխտադրժության, վերը ներկայացված իրադարձությունների, Ադրբեջանի սադրանքի մասին, եթե, իհարկե, կատարվածը համարենք Ադրբեջանի սադրանք, և ոչ թե՝ հայերիս համար դավադիր Նիկոլ- Ալիև պայմանավորվածությունների գործնական դրսևորում Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության հաշվին:

Հինգերորդ. ահա Նիկոլի հրեշավոր կեղծավորության ևս մեկ օրինակ. կառավարության նիստում ելույթ ունենալու ընթացքում «բլոկբաստեր» բառի գործածման համար կեղծավորաբար ներողություն խնդրելով, թեև տվյալ բառն ընդամենն օտար բառ է, ոչ թե հայհոյանք, առավել ևս՝ փողոցային, սեռական բնույթի կամ իր հայտնի սեռական շեղումներն արտահայտող բառերից, արտահայտություններից, որոնցով լի է իր «Երկրի հակառակ կողմը» «գիրքը», Նիկոլը փորձեց իր զոմբիների, մանկուրտի հիշողություն ունեցող, ինչպես նաև հարիֆ ու միամիտ մարդկանց մոտ բարեպաշտի տպավորություն թողնել: Եվ, որքան էլ ցավալի է, դա հաջողվում է:

Ո՜վ իմանա, թե հիմա քանի մարդ (հազիվ եմ ինձ զսպում այս բառը չչակերտավորելու համար) Նիկոլի այս ներողությունը լսելով, ասացին կամ մտածեցին՝ վախ, վրչո ջան, դու էս ինչ լա՛վն ես, որքան հայ ես, որքան բարեպաշտ ես, քո ցա՛վը տանեմ, համարյա սուրբ ես…

Եթե անկեղծ լիներ Նիկոլի ներողությունը «բլոկբաստեր»՝ ընդամենը օտար բառի գործածման համար, որը նշանակում է բարձրորակ, մեծաթիվ դիտումներ ունեցող  մարտաֆիլմ, ապա հատկապես Արցախում աղբամանի արժանացած վերոնշյալ «գրքում» բազմաթիվ անվայել արտահայտությունների, փողոցային հայհոյանքների, իր հայտնի սեռական շեղումներն արտահայտող բառերի, արտահայտությունների համար Նիկոլը վաղուց պետք է ինքն իրեն «խարակիրի» արած լիներ, կամ մոտակա կամրջից նետված, կամ իրեն արժանի լաթի մի կտորով կախված, կամ առնետի դեղ խմած (չկարծեք, թե սրանք եմ կամենում Նիկոլին, իր համար շա՜տ փայլուն ապագա եմ կանխատեսել…):

Նիկոլն ու նիկոլենք հիմա, Տեղի դեպքերից հետո «կապիկություններ» են անում, մեղքը մեկը մյուսի վրա անորոշ կերպով լղոզում, փորձում վարագուրել, կոծկել կատարված պետական դավաճանությունը կամ իրենցից ոմանց կողմից Հայաստանի, Արցախի, հայերիս նկատմամբ հօգուտ մեր արտաքին թշնամու, բայց իրենց եղբայրների իրականացրած թշնամական գործունեությունը՝ արտահայտված և՛գործողությամբ, և՛ հանցավոր անգործությամբ: Եվ քանի դեռ չեն պատժվել ու չի կանխվել նրանց վերոնշյալ գործունեությունը, Հայաստանին, Արցախին, հայերիս անխուսափելի աղետ է սպասվում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան