ՀՀ ԱԽ գրասենյակի բաժնի պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանն ապրիլի 24-27-ը ներառյալ կգործուղվի Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե), որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 21-րդ նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործուղման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։