Վստահաբար գիտեք, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի

Չէի կամենա անդրադառնալ թուրքական քարոզչությանը ներդաշնակ՝ Հայոց Եկեղեցու հասցեին հնչող անհեթեթ հարցադրումներին ու կեղծիքներին, բայց այս մեկն առանձնացնեմ. «Իսկ ո՞ւր էր Հայ Եկեղեցին պատերազմի օրերին»: Հարց ձևակերպողները հրաշալի տեղյակ են, որ բոլոր եկեղեցականները այդ օրերին ներգրավված են եղել կամ բուն ռազմական գործողություններին, ինչի արդյունքում այդ փոքրաթիվ համայնքը տվել է զոհեր, կամ եղել են կռվող զինվորի կողքին՝ կատարելով իրենց հոգևոր պարտքը: Եվ քանի որ, հասկանալի պատճառներով, հատկապես՝ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին եք թիրախավորել, վստահաբար գիտեք, որ հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին, ձգտելով բարձր պահել նրանց աննահանջ ոգին: Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայ Եկեղեցին կազմակերպել և իրականացրել է սոցիալական աջակցության մեծածավալ գործունեություն, ինչի մասին անգամ խոսելը հարիր չի համարվել: Առայժմ՝ այսքանը:

Հ.Գ. Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է….

Արդարադատության դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից